AM իրավաբանական ընկերությունը հրավիրում է երիտասարդ իրավագետներին մրցութային կարգով ներկայացնելու սեփական դիտարկումներն ու առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ (տե՛ս http://moj.am/storage/uploads/
Մրցութային առաջարկները պետք է հստակ և հիմնավոր ներկայացնեն, թե հանրային կյանքի որևէ ոլորտի վրա ինչ բացասական ազդեցություն է(են) ունենում ներկայիս Սահմանադրության առանձին դրույթ(ներ) և/կամ հասարակության համար ինչ դրական փոփոխություն կարող է ակնկալվել որևէ նոր սահմանադրաիրավական կարգավորմամբ:
Հաղթող երեք մասնակիցները կստանան նորագույն համակարգչային տեխնիկա, որը կնպաստի նրանց հետագա ուսմանը: Բացի այդ, նրանք վարձատրվող եռամսյա աշխատանքային պրակտիկայի կհրավիրվեն առաջատար իրավաբանական ընկերությունում: Հաղթող երեք առաջարկներն ու նրանց հեղինակները կներկայացվեն հանրությանը և Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:
Մրցութային առաջարկները չեն կարող գերազանցել 1000 բառը, պետք է հնարավորինս պարունակեն նորույթ, ինքնատիպություն, հստակ հիմնավորումներ և ինքնուրույն վերլուծություններ: Մրցութային առաջարկները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
Մրցույթին կարող են մասնակցել լիցենզավորված համալսարանների իրավաբանական ֆակուլտետների ասպիրանտուրայում և մագիստրատուրայում սովորողները, ինչպես նաև բակալավրիատի 2-րդ կուրսն ավարտած ուսանողները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 18:00-ն AM իրավաբանական ընկերության գլխամասային գրասենյակ (ք. Երևան, Արշակունյաց 49/22) կամ ընկերության էլեկտրոնային հասցեով ([email protected]) ներկայացնեն իրենց մրցութային առաջարկները, անձնագրի պատճենը և մասնագիտական համապատասխանությունը հավաստող փաստաթղթի պատճենը(ները): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ +374 55029236: