AM իրավաբանական ընկերության ներկայացուցչի մասնակցությունը Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության համաժողովին

23 Հոկտեմբեր, 2014

Աթենքում տեղակայված    Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) 25-ամյակին նվիրված  ‹‹Ժողովրդավարության նոր մարտահրավերները›› համաժողովին  մասնակցել է AM իրավաբանական ընկերության իրավաբան Նարինե Սարգսյանը: Համաժողովին մասնակցել են Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների լավագույն համալսարանների ավելի քան 200 դասախոսներ, գիտնականներ, իրավաբաններ: Քննարկվել են դատական և քաղաքական իշխանությունների տարանջատման, սահմանադրական վերահսկողության, իրավական որոշակիության, իրավունքի և ժողովրդավարության տարանջատման և այլ հարցեր: Համաժողովի ընթացքում Նարինե Սարգսյանը ներկայացրել է ազգային զեկույց՝ ‹‹ Ժողովրդավարության նոր մարտահրավերները›› թեմայով:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ