Հայաստանում բացվեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակը

17 Դեկտեմբեր, 2014

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը: Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը հանրային իրավունքի ոլորտում գիտելիքի ձևավորման ու տարածման, ինչպես նաև ամբողջ աշխարհում եվրոպական արժեքների տարածման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպություն է: Կազմակերպությանն անդամակցում են 14 երկրներ (Հունաստան, Հայաստան, Ֆրանսիա, Իտալիա, Կիպրոս, Ուկրաինա, Վրաստան, Ռումինիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Էստոնիա, Ադրբեջան, Մոլդովա, Ալբանիա), 6 միջազգային կազմակերպություններ և 64 միջազգային ճանաչում ունեցող համալսարաններ: 

ՀԻԵԿ-ի հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողության ժամանակ ելույթ ունեցան Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգայդիսը և ՀԻԵԿ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանը: 

Գրիգոր Մինասյանը մասնավորապես նշեց. «Մասնաճյուղի միջոցով  Հայաստանի օրենսդրության զարգացման բազմաթիվ բարդ հարցադրումներ իրենց պատասխանները կարող են ստանալ այս կազմակերպության մասնագիտական ցանցում ներգրավված Եվրոպայի խոշորագույն իրավագետների փորձագիտական աջակցությամբ»

Իր ելույթում պրոֆեսոր Ֆլոգայդիսն ասաց . «Տարածաշրջանում մեր առաջին և միակ մասնաճյուղի բացումը կնպաստի հանրային իրավունքի զարգացմանը Հայաստանում: Այն գտնվում է շատ լավ ձեռքերում, այն մարդկանց, ովքեր ունեն երկար տարիների փորձառություն, լավ պատկերացում, թե ինչ ենք մենք ցանկանում զարգացնել մասնակից երկրներում և  աշխարհում»,:

 

 

 

 

 

 

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ