Այստեղ լուծվում են տարբեր բարդությունների խնդիրները

6 Փետրվար, 2015tesaket.info

«AM» համանման բրենդի ներքո այսուհետ շուկայում կգործի երկու ընկերություն՝  AM TAX & ACCOUNTING (հարկեր և հաշվապահություն) և AM LAW FIRM  (իրավաբանական ընկերություն):

Նոր բրենդի ծագման անհրաժեշտության և այլ մանրամասների վերաբերյալ TESAKET.info-ի հարցերին պատասխանում է «AM» հարկեր և հաշվապահություն ընկերության տնօրեն Սերգեյ Ստեփանյանը:

Պարոն Ստեփանյանինչու՞ ծագեց նոր կազմակերպության ստեղծման 

գաղափարը: 

- Նշեմ, որ «AM» հարկեր և հաշվապահություն ընկերությունը հիմնադրվել է «AM» իրավաբանական ընկերության ֆինանսական թիմի կողմից:  «AM» իրավաբանական ընկերության կողմից ծառայությունների մատուցման ընթացքում մենք հասկացանք, որ շատ կազմակերպությունների մոտ հաճախ խնդիրներ են առաջանում  հարկային օրենքների ոչ ճիշտ կիրառման   և  հաշվապահության սխալ  վարման արդյունքում: Այստեղից և ծագեց «AM» հարկեր և հաշվապահություն աութսորսինգային ընկերության  ծագման գաղափարը,  և հանրային արձագանքը ցույց տվեց, որ մեր կայացրած որոշումը արդարացված է , որովհետև այսօր արդեն մենք բավականին ակտիվ ենք տեղական շուկայում և շատ կարճ ժամանակահատվածում կարողացանք ներգրավել բավականին մեծ թվով հաճախորդների, որոնց ցանկը գնալով ավելանում է: Այսօր մենք առաջարկում ենք հաշվապահական և հարկային ծառայությունների լայն շրջանակ մեր հաճախորդներին:

Ձեր կարծիքով ո՞րն է Ձեր հաջողության բանալին:

- Իհարկե մեր հաջողության բանալին մեր թիմն է, որը բաղկացած է բարձր որակավորում ունեցող մասնագետներից, ինչպես երիտասարդ, այնպես էլ մեծ փորձ ունեցող մասնագետներից:

Մենք առաջնորդվում ենք մեր գործընկերների հետ հնարավորինս լայն սպեկտրում համագործակցության զարգացմամբ, որն ուղված է հարկային ոլորտում մեր գործընկերների իրազեկվածության և նրանց բիզնեսի արդյունավետության ապահովմանը: Մատուցելով բարձրորակ հաշվապահական և հարկային ծառայություններ «AM» հարկեր և հաշվապահություն ընկերության թիմը ուզում է իր դերն ունենալ տեղական բիզնեսի կայունացման և զարգացման գործում:

Թիրախային ո՞ր լսարանին է ուղղված  կազմակերպության աշխատանքը:

- «AM» հարկեր և հաշվապահություն ընկերությունը ծառայություն է մատուցում և աջակցում է հայաստանյան օրենսդրությամբ չարգելված ցանկացած գործունեություն իրականացնող  տնտեսվարողներին:  Ընկերությունը ստեղծելուց նպատակ ենք ունեցել օգտակար լինել թե փոքր և միջին ձեռնարկություններին , թե խոշոր բիզնեսին : Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած ընկերության հաջողություն, անկախ նրա գործունեության ոլորտից, կախված է ճիշտ և գրագետ կազմակերպված հաշվապահական հաշվառումից: Օգտվելով «AM» հարկեր և հաշվապահություն ընկերության կողմից առաջարկվող ծառայություններից՝ մեր հաճախորդները ունենում են զգալի խնայողություններ , մասնավորապես ազատվում են հաստիքային հաշվապահների պահպանման, նրանց որակավորման բարձրացման և վերապատրաստման ծախսերից, ծրագրային ապահովման և այլ տեսակի անհրաժեշտ ծախսերից:

Մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում  յուրաքանչյուր հաճախորդին և որպես կանոն լուծում ենք տարբեր բարդության խնդիրներ:

ՓՄՁ-ների և անհատ ձեռնարկատերերի համար կա՞ն առաջարկներ:

- Հայաստանում գործունեություն իրականացնող տնտեսվարողների ծանրակշիռ մեծամասնությունը  փոքր և միջին ձեռնարկություններ են և շատ մեծ դեր ունեն տնտեսության զարգացման գործում, այդ իսկ պատճառով  «AM» հարկեր և հաշվապահության ծառայությունները հասանելի են  նրանց: Եվ ինչպես նշեցի,  նրանք ունենում են զգալի խնայողություններ՝ դիմելով մեզ: Մենք առաջարկում ենք ծառայությունների  լայն շրջանակ , սկսած  կազմակերպության գրանցումից մինչև ծրագրային ապահովում և հաշվապահական հաշվառման վարում,  և բացի դրանից մենք օպերատիվորեն  լուծում ենք այն բոլոր խնդիրները , որոնք մեր իրավասության շրջանակներում են:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ