ՀՀԿ անդամ, AM իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանի համար իսկական կինը պետք է ունենա սեփական գեղեցկությունը մատուցելու կարողություն, նրբություն և ճաշակ: Կանանց միամսյակին նվիրված`Slaq.am-ը հարցազրույց անցկացրեց Գրիգոր Մինասյանի հետ:
-Պարոն Մինասյան, ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա իսկական կինը:
-Իսկական կինը պետք է ունենա սեփական գեղեցկությունը մատուցելու կարողություն, նրբություն, ճաշակ և շուրջ 100 այլ հատկանիշներ։
-Ո՞վ է Ձեզ համար կանացի իդեալ:
-Իմ կինը, իսկ մինչ ամուսնությունը՝ Մոնիկա Բելուչին։
-Ի՞նչ կմաղթեք կանանց:
-Սիրելի տղամարդ և սիրված աշխատանք:
-Շիկահե՞ր, թե սևահեր:
-Հատկապես սևահեր, բայց նաև մնացյալ բոլորը...
-Ամենահիշարժան նվերը, որը մատուցել եք կանանց միամսյակին:
-Ես իմ տված նվերները չեմ հիշում, առավել ևս՝ հիշեցնում։
-Ինչո՞վ է տարբերվում հայ կինը այլազգի կանացից:
-Ամեն կին է տարբեր՝ անկախ ազգությունից։ Բայց Հայաստանում առավել շատ են գեղեցկուհիները, որոնք նաև նվիրված են, համեստ և չափազանց ջերմ։