«AM» իրավաբանական ընկերության փաստաբանները ուսանողներին ներկայացրեցին աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները

1 Հուլիս, 2015

«AM»  իրավաբանական  ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալեց  «Մարքեթինգի հայկական ակումբ»-ի անդամ հանդիսացող երիտասարդներին: Հանդիպման նպատակը  երիտասարդների համար  մասնագիտական դասընթացի անցկացումն էր, որի շրջանակներում «AM»  ի  մասնագետները ներկայացրեցին  մի շարք առանցքային հարցեր: «Հարց և պատասխան» եղանակի միջոցով տեղի ունեցավ  քննարկում, որի  արդյունքում երիտասարդները  ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և համալրեցին իրենց մասնագիտական գիտելիքները: Մեր փաստաբանների օգնությամբ երիտասարդները ծանոթացան այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ աշխատանքային պայմանագրի  հասկացություն, աշխատանքային պարտականությունների կատարում, իրավունքների իրականացում, աշխատանքային պայմանագրի լուծարման հիմքեր և այլն:

Հանդիպումը  երկու կողմերի  համար  էլ շատ արդյունավետ էր.  ուսանողները ստացան  գրագետ մասնագիտական  խորհդատվություն, իսկ մեր փաստաբանները  հերթական անգամ  կիսվեցին իրենց փորձով և գիտելիքներով նոր սերնդի հետ: 
«AM»  իրավաբանական ընկերությունը  կարևոր նշանակություն է տալիս   երիտասարդ սերնդի ներգրավմանը իրավական պրակտիկ գորընթացների մեջ, որի վառ ապացույց է       հանդիսանում «Մարքեթինգի հայկական ակումբ»-ի  հետ համագործակցության շարունակականությունը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ