Հայաստան-Կիպրոս իրավաբանական համագործակցության նոր սկիզբ

4 Օգոստոս, 2015

Այսօր Հայաստան է ժամանել Կիպրոսում գործող առաջատար իրավաբանական ընկերության՝ DADLAW ընկերության հիմնադիր Դեմետրիոս Դեմետրիադեսը: AM իրավաբանական ընկերությունում տեղի է ունեցել հյուրի հանդիպումը ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանի և գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Նարինե Սարգսյանի հետ: DADLAW իրավաբանական ընկերությունն ունի տասնյակից ավել հաճախորդներ, որոնք ցանկություն ունեն բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում: Ուստի, երկու խոշորագույն իրավաբանական ընկերությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել  համագործակցել Հայաստանում և Կիպրոսում ներդրումների կատարման իրավաբանական աջակցության նպատակով:

Հաշվի առնելով, որ AM իրավաբանական ընկերությունը միաժամանակ հանդիսանում է Աթենքում գործող Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հյուրընկալող կողմը  Երևանում, վերոնշյալ համագործակցությունը ևս մեկ քայլ է հայ-հունական վաղեմի բարեկամության զարգացման ուղղությամբ:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ