«IAB» բիզնեսի միջազգային ակադեմիայի աշակերտները այցելեցին «AM» իրավաբանական ընկերություն

14 Օգոստոս, 2015

Ընկերության փաստաբան, գլխավոր իրավախորհրդատու Վանիկ Մարգարյանը աշակերտներին ներկայացրեց «AM» ընկերության աշխատանքային ողջ պրոցեսը: Երեխաները շրջեցին գրասենյակում, ծանոթացան մեր աշխատակիցներին:
Այնուհետև անցկացվեց ուսումնական դասընթաց, որտեղ քննարկվեցին Հայաստանում իրավաբանական բիզնեսի հիմնական խնդիրները, «AM» իրավաբանական ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և կառուցվածքը: Խոսվեց ընկերության առաքելության, սկզբունքների, աշխատակիցների պրոֆեսիոնալ աճի և թիմային աշխատանքի մասին: Հնչեցին բազում հետաքրքիր հարցադրումներ և կարծիքներ, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության, ՀՀ դատական համակարգի և իրավաբանի աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ:
Մեր գլխավոր իրավախորհրդատուն ևս մեկ անգամ հնարավորություն ունեցավ նոր գիտելիքներ փոխանցել երիտասարդ սերնդին, իսկ երեխաները իրենց հերթին գրավեցին մեզ իրենց հետաքրքրվածությամբ և խելացի մտածողությամբ:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ