AM իրավաբանական ընկերությունը այսուհետ առաջարկելու է նաև հաշտարարական ծառայություններ

9 Սեպտեմբեր, 2015

Սույն թվականի սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության առաջին որակավորված հաշտարարները ստացան վկայագրեր՝ հիմք ընդունելով հաշտարարների որակավորման քննությունների արդյունքները: 

Որակավորված հաշտարարների թվում է նաև AM իրավաբանական ընկերության գլխավոր իրավախոհրհդատու, փաստաբան Վանիկ Մարգարյանը, ինչի արդյունքում AM իրավաբանական ընկերությունը հետագայում առաջարկելու է նաև մասնագիտական հաշտարարական ծառայություններ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:

AM իրավաբանական ընկերությունը պատրաստ է իր մասնակցությունը ունենալ Հայաստանում հաշտարարության ինստիտուտի զարգացման գործում, ինչը միտված է նպաստել վեճերի արտադատական լուծմանը հաշտության միջոցով: Հաշտարարը, որպես անկողմանակալ երրորդ անձ, իր ծառայությունների միջոցով օգտնելու է կողմերի հասնել փոխադարձ շահավետ հաշտության՝ խուսափելով երկարատև և ծախսատար դատական գործընթացներից: Նոր օրենսդրական կարգավորումների արդյունքում որակավորված հաշտարարների մասնակցությամբ կնքված հաշտության համաձայնությունը օրենքով սահմանված կարգով հաստատվում է նաև դատարանի կողմից և կատարվում հարկադիր կարգով, ինչը կնպաստի հաշտարարության արդյունավետության բարձրացմանը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ