Եվրոպական ապրանքային նշանների հավատարմատար Ալինա Բոգդանովիչան ոլորտի հայ մասնագետներին ներկայացրեց Եվրոպական Միության ապրանքային նշանների գրանցման գործընթացի հիմնական առանձնահատկությունները:
«AM» իրավաբանական ընկերության գլխամասային գրասենկայում կայացած սեմինարին ներկա գտնված ոլորտի առաջատար մասնագետներին, արտոնագրային հավատարմատարներին և փաստաբաններին ներկայացվեցին նաև Եվրոպական Միության միասնական ապրանքային նշանի գրանցման գործընթացում կատարված վերջին փոփոխությունները, որոնք հնարավորություն են տալիս մեկ հայտով գրանցել ԵՄ անդամ բոլոր պետություններում գործող ապրանքային նշան:
Սեմինարը իրականացվեց «Զ. Մանուկյան և գործընկերներ» արտոնագրային բյուրոյի նախաձեռնությամբ, որը Հայաստանում գործող մտավոր սեփականության ոլորտում մասնագիտացված ամենափորձառու և հեղինակավոր կազմակերպություներից մեկն է և արդեն երկար տարիներ հանդիսանում է «AM» Իրավաբանական ընկերության վստահելի գործընկերը: