Փնտրում ենք վրացերեն լեզվին տիրապետող իրավաբան

7 Սեպտեմբեր, 2016

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում վրացերեն լեզվին տիրապետող իրավաբանի, ով կարող է զբաղվել Թբիլիսիում գործունեություն իրականացնող «AM» իրավաբանական ընկերության հաճախորդի շահերի պաշտպանությամբ: Ցանկալի է նաև անգլերեն լեզվի իմացությունը: Քանի որ հնարավոր է որոշակի աշխատանքների իրականացման անհրաժեշտություն նաև Վրաստանի տարածքում, այդ պատճառով տեղի փաստաբանական գործունեության իրականացման արտոնագրի առկայությունը նախընտրելի է:

«AM» իրավաբանական ընկերության մի քանի հաճախորդներ արդեն իսկ բիզնես գործունեություն են ծավալել Վրաստանում, և այդ կապակցությամբ ընդլայնվում են նաև մեր ծառայությունները վրացական շուկայում: Ծառայությունների ծավալի մեծացմանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել համալրել մեր ընկերության ինչպես իրավաբանական, այնպես էլ վարչական թիմը: Այդ նպատակով խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականները [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել մեր երևանյան գրասենյակ՝ 060 44 26 26 հեռախոսահամարով:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ