«AM» իրավաբանական ընկերության Գյումրիի գրասենյակում շարունակվում է անվճար իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը Շիրակի մարզի բնակիչներին:
Հաշվի առնելով ամուսնալուծության և ընտանեկան հարաբերությունների հետ կապված բազմաթիվ հարցերով Գյումրիի գրասենյակ դիմողների մեծ քանակը՝ «AM» իրավաբանական ընկերությունը մասնաճյուղում կազմակերպվող ամենամսյա անվճար իրավաբանական խորհրդատվությունների հերթական օրն իրականացնելու է նշված հարցերի, մասնավորապես ամուսնալուծվելիս ամուսինների միջև ծագող վեճերի, ամուսինների ընդհանուր գույքի բաժանման, ինչպես նաեւ ամուսնալուծության հետևանքով երեխաների խնամքի կապակցությամբ ծագող վեճերի վերաբերյալ խորհրդատվության ու պարզաբանումների տրամադրում:
Բաց դռների հերթական օրը կկայանա հոկտեմբերի 20-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով: