Այսուհետ «AM» իրավաբանական ընկերության այն հաճախորդները, որոնք կցանկանան բիզնես գործունեություն սկսել հարկային լավագույն պայմաններն առաջարկող օֆշորային գոտում՝ Կիպրոսում, հնարավորություն կունենան ստանալու որակյալ համալիր իրավաբանական և հաշվապահական ծառայություններ: «AM» և «DADLAW» իրավաբանական ընկերությունների բարձր որակավորում ունեցող և փորձառու մասնագետները մինչև Կիպրոսում ընկերության գրանցումը հաճախորդներին կտրամադրեն խորհրդատվություն՝ Կիպրոսում բիզնեսի վարման առավելությունների և արտոնությունների վերաբերյալ, իսկ այնուհետ լավագույնս կկազմակերպեն ինչպես Կիպրոսում նոր ընկերության գրանցման գործընթացը, այնպես էլ ընկերության հետագա իրավաբանական և հաշվապահական սպասարկումը:
Ընդլայնելով իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակն ու աշխարհագրությունը՝ «AM» իրավաբանական ընկերությունն այսուհետ ծառայություններ է մատուցում նաև Կիպրոսում: Ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանը և փաստաբան Նարինե Սարգսյանն ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալել են Կիպրոսում գործող առաջատար իրավաբանական ընկերության՝ «DADLAW» ընկերության հիմնադիր Դեմետրիոս Դեմետրիադեսին: Հանդիպման ընթացքում երկու խոշորագույն իրավաբանական ընկերությունների ղեկավարները քննարկել են Կիպրոսում ներդրում կատարող հայ գործարարներին և տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող հայաստանյան կազմակերպություններին Կիպրոսում համալիր բարձրորակ ծառայություններ մատուցելու հնարավորությունը:
«AM» իրավաբանական ընկերության կողմից Կիպրոսում ծառայությունների մատուցումը ևս մեկ քայլ է միջազգային բիզնես համագործակցության զարգացման ուղղությամբ: