ՀՀ Փաստաբանական դպրոցի ավարտականները ստացել են փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագրեր ՀՀ Փաստաբանական պալատի կողմից:
«AM» իրավաբանական ընկերության իրավախորհրդատու Պայծառ Քոչարյանը նույնպես հաջողությամբ հանձնել է որակավորման քննությունները և ստացել է փաստաբանի արտոնագիր:
Պետք է նշել, որ Պայծառ Քոչարյանը համարվում է նաև 2014 թվականին «AM» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպված իրավունքի մրցույթի հաղթողներից մեկը: Որպես հաղթող վերոնշյալ մրցույթում նա որպես նվեր ստացել է համակարգիչ ինչպես նաև պրակտիկայի հնարավորություն՝ «AM» իրավաբանական ընկերությունում: Հիմա արդեն Պայծառը հանդիսանում է «AM» իրավաբանական ընկերության թիմի փաստաբաններից մեկը:
Բացի Պայծառ Քոչարյանից «AM» իրավաբանական ընկերության թիմին է միացել նաև մեկ այլ արտոնագրված փաստաբան՝ Գագիկ Թովմասյանը:
Այսպիսով «AM» իրավաբանական ընկերության թիմը համալրվել է 2 արտոնագրված փաստաբաններով: