Շարունակվում է հետևողական աջակցությունը Գյումրիի բնակիչներին

19 Ապրիլ, 2017

Հավատարիմ մնալով արդեն ավանդույթ դարձած Գյումրիի բնակիչների աջակցության ծրագրին՝
«AM» իրավաբանական ընկերությունը շարունակում է ամենամսյա անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրումը:
Անվճար խորհրդատվության ընթացքում գյումրեցիները  կարող են ստանալ իրենց խնդիրներին վերաբերող պարզաբանումներ ինչպես քաղաքացիական և վարչական, այնպես էլ քրեական իրավունքին առնչվող հարցերի շրջանակներում:
Բաց դռների հերթական օրը կկայանա ապրիլի 20-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
Նախապես հերթագրվելու համար անհրաժեշտ է զանգահարել (0312) 3-03-26 հեռախոսահամարով:
Հայտնենք, որ ծրագիրն իրականացվել է Գյումրիի մասնաճյուղի բացման օրվանից, և շուրջ երկու տարի ամեն ամսվա երրորդ հինգշաբթի օրը մի քանի տասնյակ մարդկանց տրվում է անվճար խորհրդատվություն:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ