Հայաստանի հայտնի ապահովագրական ընկերություններից մեկը հրաժարվում էր պատշաճ հատուցել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «Հյուր Սերվիս» ընկերության կրած վնասները:
ԱՊՊԱ ոլորտում վնասի գնահատման առաջնային հաշվետվության համաձայն տրանսպորտային միջոցին պատճառված վնասն անարդարացիորեն գնահատվել էր 463.700 ՀՀ դրամ: Համաձայն չլինելով առաջնային փորձաքննության արդյունքների հետ՝ «Հյուր Սերվիս» ընկերությունը դիմել էր Հայաստանի ապահովագրողների բյուրո՝ կրկնակի փորձաքննություն իրականացնելու խնդրանքով: Արդյունքում հաստատվել էր, որ տրանսպորտային միջոցին պատճառված վնասը կազմել է 1.416.000 ՀՀ դրամի չափով գումար, այսինքն՝ մոտ մեկ միլիոն դրամ ավել գումար:
Ապահովագրական ընկերությունը, համաձայն չլինելով փորձագետի եզրակացության հետ, դիմել էր դատարան՝ պահանջելով իրեն ազատել 463,700 ՀՀ դրամից ավել ապահովագրական հատուցում վճարելու պարտավորությունից:
«AM» ընկերության իրավաբանների և հատկապես փաստաբան Պայծառ Քոչարյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում 2017թ. օգոստոսի 8-ին դատարանն ամբողջությամբ մերժեց «Հյուր Սերվիս» ընկերության դեմ ներկայացված անհիմն պահանջը, փոխարենը բավարարեց «AM» ընկերության կողմից ներկայացված հակընդդեմ հայցը և որոշում կայացրեց ապահովագրական ընկերությունից հօգուտ «Հյուր Սերվիս» ընկերության բռնագանձել 1.416.000 ՀՀ դրամ՝ միևնույն ժամանակ այդ գումարին հավելելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
Այսպիսով, «AM» ընկերությունն իր հաճախորդի համար ապահովեց հերթական հաղթանակը դատարանում և թույլ չտվեց ապահովագրական հայտնի ընկերությանը «Հյուր Սերվիս» ընկերությունից խլել շուրջ մեկ միլիոն դրամն ու այդ գումարի վճարումը ուշացնելուց առաջացած տոկոսները: