Եվրոպական 9 երկրներում հայ գործարարներն այսուհետ ունեն իրավական պաշտպանության նոր հնարավորություն

12 Հոկտեմբեր, 2017

Հոկտեմբերի 4-ին կայացավ Հայ-չեխական գործարար համաժողովը, որի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը:

«AM» իրավաբանական ընկերությունը համաժողովի ընթացքում մի շարք համաձայնություններ ձեռք բերեց Չեխիայի արդյունաբերական միության ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում ներդրումներ կատարելու մեջ հետաքրքրված չեխ գործարարներին իրավական աջակցություն ցույց տալու հետ կապված: Բացի այդ, Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերությունը չեխ գործարարներին առաջարկեց անվճար առաջնային խորհրդատվություն՝ Հայաստանում ընկերություն հիմնադրելու ընթացակարգի և առանձնահատկությունների առնչությամբ:

Համաժողովի ընթացքում հնարավորություն ստեղծվեց ամրապնդել կապերը չեխական առաջատար Peterka & Partners իրավաբանական ընկերության հետ, որի հետ «AM» իրավաբանական ընկերությունը նախկինում արդեն ունեցել էր համագործակցության փորձ մի քանի իրավաբանական գործերով:

Նկատի ունենալով, որ Peterka & Partners ընկերությունն ունի մասնաճյուղեր եվրոպական 9 երկրներում (Բուլղարիա, Լեհաստան, Բելառուս, Հունգարիա, Ռումինիա, Չեխիա, Ուկրաինա, Սլովակիա, Ռուսաստան)՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց բարձրակարգ իրավաբանական ծառայություններ առաջարկել: Մյուս կողմից, համաձայնություն ձեռք բերվեց աջակցություն տրամադրել Peterka & Partners ընկերության բոլոր այն հաճախորդներին, որոնք հետաքրքրություն կունենան ներդրումներ անել, գործունեություն ծավալել կամ իրենց շահերը պաշտպանել Հայաստանում:

 

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ