«AM» իրավաբանական ընկերությունը նոյեմբերի 1-ին հյուրընկալեց «Հերացի» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին: Կազմակերպված ընդունելության ընթացքում ընկերության գլխավոր իրավախորհրդատու, բաժնետեր Դավիթ Հունանյանը դպրոցականներին ներկայացրեց իրավաբանի մասնագիտության առանձնահատկությունները:
Միջոցառման նպատակներից էր հնարավորինս մատչելի ներկայացնել տարբեր գործառույթներ իրագործող իրավաբանների, դատավորների, նոտարների, քննիչների, փաստաբանների, դատախազների և այլ իրավաբանական մասնագիտություն ունեցողների աշխատանքի յուրահատկությունը:
Հնչեցին բազում հետաքրքիր հարցադրումներ և կարծիքներ: Արդյունքում աշակերտները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
«AM» առաջատար իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատուն ներկայացրեց նաև ընկերության կառուցվածքը, սկզբունքները, առաջարկվող ծառայությունները և այլ տեղեկություններ, որոնք կօգնեն աշակերտներին պատկերացում կազմել իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպության վերաբերյալ:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, իսկ մեր իրավախորհրդատուն ևս մեկ անգամ հնարավորություն ունեցավ նոր գիտելիքներ փոխանցել երիտասարդ սերնդին և օգնել աշակերտներին կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: