7 միլիոնը վերադարձվեց, պարտքերի հետգանձման ծառայության ևս մի հաղթանակ

9 Փետրվար, 2018

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող հայաստանյան խոշորագույն ընկերություններից մեկը կնքել էր ծառայությունների մատուցման պայմանագիր մի հասարակական կազմակերպության հետ, որի հիման վրա վերջինիս տրամադրել էր անհրաժեշտ քանակությամբ ավիատոմսեր, սակայն ֆինանսական բարդությունների պատճառով հասարակական կազմակերպությունը չէր վճարել ստացած ավիատոմսերի դիմաց: Կողմերը փորձել էին ինքնուրույն հարթել ստեղծված խնդիրը, սակայն տևական ժամանակ այն չէր լուծվել և երկու կազմակերպությունների միջև գործարար հարաբերությունները վերածվել էին քաղաքացիաիրավական վեճի: Ստեղծված բարդ իրավիճակում իր գումարը վերադարձնելու նպատակով ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունը որոշեց դիմել «AM» իրավաբանական ընկերությանը:

«AM»-ի պարտքերի հետգանձման ծառայության աշխատակիցները, Հայկ Բարսեղյանի գլխավորությամբ, ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր միջոցները վեճը արտադատարանական կարգով լուծելու համար: Մասնավորապես, բանակցությունների արդյունքում հաջողվեց կողմերին բերել համաձայնության, ինչի արդյունքում 7 միլիոն դրամ պարտքն ամբողջությամբ վերադարձվեց անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում, քան այն կլիներ դատական քաշքշուկների պարագայում: Այսպիսով, «AM» ընկերության հմուտ մասնագետներին հաջողվեց սեղմ ժամկետում և առանց դատական բարդությունների հետգանձել արդեն տևական ժամանակ չվերադարձվող պարտքը և միաժամանակ վերականգնել գործարար կապերը կողմերի միջև:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ