Ավելի արագ և ավելի գաղտնապահ դատարան բիզնեսի համար. AM-ը, Արդարադատության նախարարությունը և այլ շահագրգիռ կառույցներ փնտրում են ներկայիս դատարանի այլընտրանք.

13 Մարտ, 2018

Ավելի արագ և ավելի գաղտնապահ դատարան բիզնեսի համար. AM-ը, Արդարադատության նախարարությունը և այլ շահագրգիռ կառույցներ փնտրում են ներկայիս դատարանի այլընտրանք.

Հայաստանում դատական բարեփոխումների իրականացման աջակցման ծրագրի շրջանակներում այսօր տեղի ունեցավ «Հայացք դեպի արբիտրաժ. արդյունավետ միջոց բիզնեսի համար» խորագրով քննարկումը, որին մասնակցում էին մի շարք պաշտոնատար անձինք՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Յուդիթ Ֆարնուորթը, ՀՀ բիզնես միջավայրի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև AM իրավաբանական ընկերության բաժնետեր, արբիտր Վանիկ Մարգարյանը:

Քննարկման նպատակն էր արբիտրաժային դատարանի միջոցով բարելավել Հայաստանում դատական պաշտպանության ինստիտուտը:

Վանիկ Մարգարյանը իր ելույթի ընթացքում ներկայացրեց հայաստանյան գործարար միջավայրում արբիտրաժային դատարաններից օգտվելու արդյունավետությունը, մասնավորապես նշելով արբիտրաժի առաջնային առավեությունները՝ դատական գործընթացների համեմատ պակաս ծախսատարությունը, գաղտնիությունը, կողմերի ծանուցման և ընթացակարգային այլընտրանքային տարբերակները, որոնք բոլորը միասին ապահովում են վեճի արագ լուծում: Առանձնացնելով վեճերի լուծման ընթացքում պրակտիկայում արձանագրված հիմնական խնդիրները և նշելով դրանց պատճառները՝ Վանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ ձեռնարկվող օրենսդրական փոփոխությունները ավելի գրավիչ կդարձնեն արբիրաժի ինստիտուտը Հայաստանում բիզնես գործունեություն իրականացնող սուբյեկտների ավելի լայն շրջանակի համար:

Նշենք նաև, որ վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում AM իրավաբանական ընկերությունը առաջարկում է նաև անկախ գործող արբիտրաժային դատարան, ինչպես նաև՝ հաշտարարության ծառայություններ:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ