Երիտասարդները մասնագիտություն են փորձում ընտրել «AM»-ի օգնությամբ

4 Ապրիլ, 2018

Երիտասարդները մասնագիտություն են փորձում ընտրել «AM»-ի օգնությամբ

«AM» իրավաբանական ընկերությունում հյուրընկալվել էին «Հերացի» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները: Հանդիպման ընթացքում ընկերության գլխավոր իրավախորհրդատու, բաժնետեր Դավիթ Հունանյանն աշակերտներին հնարավորինս մատչելի կերպով ներկայացրեց դատավորների, փաստաբանների, դատախազների, նոտարների և այլ իրավաբանական մասնագիտություն ունեցողների աշխատանքի առանձնահատկությունները:
Հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հետաքրքիր հարցադրումներ, որոնց մեր իրավախորհդատուի կողմից տրվեցին պրակտիկ պատասխաններ:
Ընկերության գլխավոր իրավախորհրդատուն ներկայացրեց նաև «AM»-ի կառուցվածքը, աշխատելաոճը, սկզբունքներն ու առաջարկվող ծառայությունները, որոնք աշակերտներին կօգնեն պատկերացում կազմել իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպության վերաբերյալ:
Հանդիպան ընթացքում «AM» իրավաբանական ընկերության իրավախորհրդատուն կրկին հնարավորություն ունեցավ երիտասարդներին օգնելու կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ