Շվեդական իրավապաշտպան կազմակերպությանը անվճար իրավական խորհրդատվություն է տրամադրվել փախստականների հարցերով

13 Ապրիլ, 2018

Շվեդական իրավապաշտպան կազմակերպությանը անվճար իրավական խորհրդատվություն է տրամադրվել փախստականների հարցերով

Փախստականներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրող շվեդական Nyby Vision կազմակերպությունը հայկական ընտանիքին օգնելու նպատակով դիմել էր AM իրավաբանական ընկերությանը՝ խնդրելով տեղեկություն տրամադրել վերջին մեկ տարում խնամատար ընտանիքի ինստիտուտի զարգացման նպատակով Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված միջոցների մասին: Կազմակերպությունը տեղեկությունն օգտագործելու է տվյալ ընտանիքի երեխաներին Հայաստան վերադարձնելու դեպքում խնամատար ընտանիքներում տեղավորելու հնարավորության առկայությունը կամ բացակայությունը Շվեդիայի միգրացիոն ծառայությանը ներկայացնելու համար:
AM իրավաբանական ընկերության իրավաբանները ոլորտը կարգավորող դաշտն ու ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցներն ուսումնասիրելու արդյունքում պարզեցին, որ 2017 թվականի ընթացքում Հայաստանում խնամատար ընտանիքի ինստիտուտի կայացումը խթանելու նպատակով մի շարք դրական փոփոխություններ են արձանագրվել: Մասնավորապես, 2018 թվականի հունվարին արդեն ուժի մեջ են մտել ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են խնամատար ընտանիքի ինստիտուտի ավելի մանրակրկիտ կարգավորումներ (հատկապես այն, որ երեխային խնամատար ընտանիքում տեղավորելը չի նախատեսում երեխայի կենսաբանական ծնողների իրավունքների զրկում): Կառավարությունը մշակել է որոշման նախագիծ, որով կարգավորվում է խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառումը, որակավորումն, ինչպես նաև երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպումը և այլն:
Ի հավելումն նշվածի՝ իրավաբանական ընկերությունը կազմակերպությանը տրամադրել է նաև մի շարք տեղեկություններ Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության վերաբերյալ:
Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել AM իրավաբանական ընկերությանը pro bono շրջանակներում իրեն տրամադրված անվճար և մանրակրկիտ խորհրդատվության համար:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ