Ձեր իրավաբանական խնդիրները այսուհետ կարող եք լուծել AM-ի օգնությամբ նաև Ֆրանսիայում
AM իրավաբանական ընկերությունը, շարունակելով ընդլայնել իր ծառայությունների աշխարհագրությունը, գործընկերության նոր պայմանագիր է կնքել Փարիզում արդեն 6 տարի հաջողությամբ գործող Estrade, Azad & Harutyunyan իրավաբանական ընկերության հետ:
Estrade, Azad & Harutyunyan ընկերությունը մատուցում է այնպիսի խորհրդատվական և ներկայացուցչական ծառայություններ, ինչպիսիք են՝ առևտրային կազմակերպությունների գրանցում, բաժնետոմսերի օտարման կամ ձեռքբերման գործարքներ, կորպորատիվ կառավարում, ապրանքային նշանների գրանցում, հեղինակային ու հարակից իրավունքների պաշտպանություն և այլն:
Ընկերությունն իրականացնում է նաև ներկայացուցչություն դատարանում և արբիտրաժում՝ անբարեխիղճ մրցակցության, ընտանեկան, աշխատանքային, քրեական և այլ գործերով:
Գործընկերության նոր պայմանագրի շնորհիվ AM իրավաբանական ընկերության հաճախորդները հնարավորություն ունեն օգտվելու Estrade, Azad & Harutyunyan ընկերության բոլոր ծառայություններից՝ իրենց խնդիրների լուծումը վստահելով անհրաժեշտ գիտելիքներով օժտված երկու ընկերությունների թիմերին: