12 միլիոնը վերադարձվեց` AM ընկերության աջակցությամբ
Հայաստան թունաքիմիկատներ, սերմեր, գյուղատնտեսական դեղամիջոցներ և այլ արտադրանք ներմուծող խոշոր ընկերությունը դիմել էր AM իրավաբանական ընկերությանը՝ պարտքերի հետգանձման ծառայություններ մատուցելու խնդրանքով: Ընկերության հանդեպ պարտապանի պարտքը կազմում էր 12,000,000 միլիոն ՀՀ դրամ:
Պարտապանը մի քանի անգամ խախտել էր պարտքը վերադարձնելու վերաբերյալ պայմանավորվածությունը, ուստի AM-ի իրավաբանները նախընտրեցին օգտագործել պարտքի՝ դատական կարգով բռնագանձման ռազմավարությունը: Հայցերը մուտք արվեցին դատարան, իսկ մինչ դատական նիստի կայացումը շարունակվեց պարտքի վերադարձման բանակցային գործընթացը:
Արդյունքում պարտապանը գիտակցեց գործարար կապերի խաթարման, դատական ծախսերի, տույժերի և այլ բացասական հետևանքների հնարավորությունն, ու մինչև դատական նիստը պարտքի մի մասը մարվեց: Մյուս մասի վերաբերյալ կողմերը եկան համաձայնության. ամսական կատարել խոշոր մարումներ՝ այդպիսով խուսափելով լրացուցիչ անցանկալի հետևանքներից: