Շատ տպավորված եմ AM իրավաբանական ընկերության աշխատելաոճով և մասնագիտական հմտություններով: Գնահատում եմ նրանց պրոֆեսիոնալիզմը, հարցերին խորությամբ մոտենալու պատրաստակամությունը և արագ ու արդյունավետ լուծումներ գտնելու հմտությունը: Շատ շնորհակալություն ձեր իրավաբաններին այսպիսի բարձրորակ ծառայության համար:
Հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս
Պերճ Զեյթունցյան
«AM» իրավաբանական ընկերությունը ինձ զարմացրել է սպասարկման բարձր մակարդակով: Նրանք իմ բոլոր հանձնարարություններն արել են ժամանակին: Հաճելի է գործ ունենալ ճշտապահ մարդկանց հետ, որոնք միշտ իրենց խոսքի տերն են…
«Նոյյան Տապան» խմիչքների խանութների ցանց, հիմնադիր/տնօրեն
Արտաշես Գաբրիելյան
Շատ լավ իրավաբանական ընկերություն է, որը համապատասխանում է միջազգային հաճախորդների պահանջներին: Ամեն ինչ, ինչպես ակնկալվում է: Ազնիվ և լավ մարդիկ:
Ներդրող Հայաստանում, Հայաստանի պատվավոր հյուպատոս Հեսսենում, Գերմանիա
Դոկտոր Բրայան Ֆերա
«AM» իրավաբանական ընկերության բոլոր առավելություններից ամենամեծը աշխատողների պրոֆեսիոնալիզմի, ճշտապահության և միևնույն ժամանակ պատրաստակամության ու բարեխղճության համադրությունն է:
Երբ սկսում ես համագործակցել նրանց հետ, պատկերացնել անգամ չես կարող, որ կարելի է վստահել իրավաբանական հարցերդ մեկ ուրիշին:
“Սանոֆի-Ավետիս Գրուպ”-ի հայաստանյան ներկայացուցչության լիազորված անձ`
Վ. Ստեփանյան
Մենք հպարտ ենք, որ հաստատել ենք երկարատև համագործակցություն «AM» իրավաբանական ընկերության հետ: Այս երկար տարիների համագործակցությունը, որը դեռ ավելի երկար տարիներ պետք է շարունակվի մեր ընկերությունների միջև փոխադարձ վստահության և նվիրվածության ապացույցն է: «AM» իրավաբանական ընկերության ճկունությունը, արագությունը և հուսալիությունը ամենագնահատված հատկանիշներն են, որոնք վկայում են այս ընկերության բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմի և մեծ փորձի մասին:
«Ինեկոբանկ» ՓԲԸ
«AM» իրավաբանական ընկերության իրավաբանների երիտասարդության, փորձի և բարձր մասնագիտական գիտելիքների համակցությունը հաղթաթուղթ է ցանկացած իրավական խնդրի լուծման համար:
JYSK, AVON, CLiven և Swatch group-ի ապրանքային նշանների ներկայացուցիչ Ստալկեր և Հոմբեյս ընկերությունների տնօրեն
Գեորգի Մկրտչյան
Երբ առաջին անգամ դիմեցի «AM» իրավաբանական գրասենյակին, պատրաստ էի վճարել որոշակի գումար իրենց ծառայության համար: Ինձ հայտնեցին, որ իմ գործն այնքան հեշտ է, որ չարժե ներգրավել իրավաբանի և անիմաստ գումար վատնել: Իսկապես խնդիրը լուծվեց անվճար: Նրանց ազնվությունը հաճախ զարմացնում է:
«Կորկունով» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ, «Պոլիտան» ընկերության հիմնադիր
Վահե Գևորգյան
Ես իրապես գնահատում եմ, թե ինչպես է “AM” իրավաբանական ընկերության թիմը հոգ տանում իր հաճախորդների մասին։ Քրեական գործերով փաստաբանները ցուցաբերում են բարձր պատասխանատվություն, արդյունավետություն և պատրաստակամություն` մանրամասն անդրադառնալով գործի ընթացքում առաջացող յուրաքանչյուր խնդրի։
Դերասան
Հովհաննես Ազոյան
«AM» ընկերության հետ համագործակցությունը չափազանց ձեռնտու է, քանի որ դու վճարում ես մեկ իրավաբանի համար, մինչդեռ քեզ համար ծառայություններ են մատուցում մի շարք որակավորված մասնագետներ: Չափազանց շահավետ տարբերակ է «AM»–ի հետ աշխատելը:
«Ավանտ-Տուր» տուրիստական գործակալության տնօրեն
Վահագ Գևորգյան
Ցանկացած օտարերկրյա ներդրող նախքան ներդրում կատարելը փորձում է գտնել լավ իրավաբաններ, քանի-որ բարձրորակ իրավաբանական ծառայություններ ստանալը չափազանց կարևոր է: «AM» իրավաբանական ընկերությունը պրոֆեսիոնալ, ճշտապահ և ազնիվ իրավաբանների թիմ, որոնք անում են ամեն ինչ՝ Հաճախորդի համար լավագույն արդյունքին հասնելու համար: Ի դեմս «AM»-ի մենք Հայաստանում ունենք վստահելի գործընկեր:
«ՖորեքսԹայմ» ՓԲԸ գործադիր փոխտնօրեն
Նիկոլաս Դեֆտերաս