«AM» իրավաբանական ընկերության թիմը համալրվել է երեք նոր փաստաբաններով

7 Հունիս, 2018

«AM» իրավաբանական ընկերության թիմը համալրվել է երեք նոր փաստաբաններով

ՀՀ Փաստաբանական պալատը փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագրեր է տրամադրել Փաստաբանական դպրոցի շրջանավարտներին։
«AM» ընկերության իրավախորհրդատու Ալբերտ Սիմոնյանը հաջողությամբ հանձնել է որակավորման քննությունները և ստացել փաստաբանի արտոնագիր: Նա մասնագիտացած է քրեական իրավունքի և դատավարության ոլորտներում, ինչպես նաև հողագույքային վեճերի բնագավառում: 
Փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր է ստացել նաև մեր ընկերության ավագ իրավախորհդատու Լուսինե Վարդանյանը, ով մասնագիտացած է քաղաքացիական իրավունքի, կորպորատիվ և բանկային իրավունքի ոլորտներում:
«AM»-ի թիմին է միացել նաև մեկ այլ արտոնագրված փաստաբան՝ Գայանե Սիմոնյանը, ով մասնագիտացած է քաղաքացիական, աշխատանքային, բանկային և միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտներում։ Այսպիսով, «AM» իրավաբանական ընկերությունը համալրվել է երեք նոր արտոնագրված փաստաբաններով:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ