Կալանքը փոխարինվեց 5 միլիոն դրամի գրավով . «AM»-ի հերթական հաղթանակը

11 Հունիս, 2018

Կալանքը փոխարինվեց 5 միլիոն դրամի գրավով . «AM»-ի հերթական հաղթանակը

2017 թվականի հունիսի 8-ին Գյումրիում գործող սննդամթերքի խանութներից մեկի մոտ զինված միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Արամայիս Պողոսյանը ձերբակալվել և կալանավորվել էր։ Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ վերոնշյալ միջադեպի ժամանակ զենքի գործադրմամբ խուլիգանություն էր կատարել, ինչպես նաև ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով հեռացել դեպքի վայրից։ 
Դեռևս սույն թվայանի մարտին կայացած դատական նիստի ընթացքում հետազոտվել էր միջադեպի տեսաձայնագրությունը, որտեղ երևում է, որ ամբաստանյալը զենք է գործադրում այն բանից հետո, երբ իրեն հարվածում են։ 
Պաշտպանական կողմը՝ ի դեմս «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Լևոն Սահակյանի, միջնորդել էր պարզաբանել մեղադրանքը, թե Արամայիս Պողոսյանի կոնկրետ ո՞ր գործողություններն են որակվում որպես խուլիգանություն: Հարցին ի պատասխան դատախազը հայտարարել էր՝ հարված ստանալուց հետո կատարվող գործողությունները։ 
Պաշտպանական կողմի կարծիքով՝ հարված ստանալուց հետո կոնկրետ հարվածողին ուղղված գործողությունները չեն կարող որակվել որպես խուլիգանություն՝չնայած այն հանգամանքին, որ կատարվել են հասարակական վայրում: Ըստ այդմ՝ Արամայիս Պողոսյանի գործողություններն ուղղված են եղել կոնկրետ անձի և պայմանավորված են եղել այդ անձի կողմից հարված ստանալուն անմիջապես հաջորդող հուզական վիճակով։ 
2018թ. հունիսի 1-ինիստում, որը նախագահում էր դատավոր Վարդան Գրիգորյանը, Արամայիս Պողոսյանի պաշտպան Լևոն Սահակյանը միջնորդեց վերացնել կալանքը կամ կիրառել գրավ: Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ կիրառելով 5 միլիոն դրամի չափով գրավ։
Այսպիսով, «AM» ընկերության փաստաբանի ներկայացրած հիմնավոր փաստարկների և դատավորի անկախության շնորհիվ ծանր հանցագործության մեջ անհարկի մեղադրվող անձն ազատության մեջ է։

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ