«AM» իրավաբանական ընկերությունը ԱՄՆ Խաղաղության կորպուսին Հայաստանի աշխատանքային օրենսդրության վերաբերյալ իրավական եզրակացություն է տրամադրել

28 Հունիս, 2018

«AM» իրավաբանական ընկերությունը ԱՄՆ Խաղաղության կորպուսին Հայաստանի աշխատանքային օրենսդրության վերաբերյալ իրավական եզրակացություն է տրամադրել

ԱՄՆ-ում բարձր հեղինակություն վայելող պետական գործակալություններից մեկը` Խաղաղության Կորպուսը, շարունակում է համագործակցությունը «AM» իրավաբանական ընկերության հետ: Այս անգամ մեր իրավաբաններն իրավական եզրակացություն են տրամադրել հայաստանյան աշխատանքային օրենսդրության վերաբերյալ: Մասնավորապես, «AM» իրավաբանական ընկերությունը Խաղաղության կորպուսին տեղեկացրել է աշխատանքային պայմանագրերի բնույթի մասին՝ ըստ ներպետական օրենսդրության, ինչպես նաև նման պայմանագրերում պայմանների փոփոխության դեպքում գործատուի և աշխատողի իրավունքների և պարտականությունների մասին:

Խաղաղության Կորպուսը նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից 1961թ. հիմնադրված ԱՄՆ կառավարության գործակալություն է։ Դրա ստեղծման պահից ավելի քան 225.000 կամավորական ծառայել է 140-ից ավել երկրներում: Հայաստանում Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1992 թվականին և նշում է իր ծառայության 26-ամյակը`անգլերենի ուսուցման և երիտասարդ համայնքի զարգացման ներկայիս նախագծերով:

Հայաստանում ծառայության ընթացքում կամավորները սովորում են հայերեն խոսել, ապրել տեղական ընտանիքներում և սերտորեն աշխատել հայկական գործընկերների հետ: Վերջին 26 տարիների ընթացքում Խաղաղության կորպուսը իր գործունեությամբ նպաստել է Հայաստանում խաղաղության և ընկերասիրության հաստատմանը՝ միաժամանակ իր ավանդն ունենալով կրթության, երիտասարդության, բնապահպանության, քաղաքացիական հասարակության և տնտեսական զարգացման բնագավառներում:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ