«AM» իրավաբանական ընկերության ևս մեկ հաղթանակ՝ Pro Bono ծառայությունների շրջանակներում. քաղաքացին ստացել է իրեն հասանելի կենսաթոշակը

17 Հուլիս, 2018

«AM» իրավաբանական ընկերության ևս մեկ հաղթանակ՝ Pro Bono ծառայությունների շրջանակներում. քաղաքացին ստացել է իրեն հասանելի կենսաթոշակը

55-ամյա մանկավարժ Նունե Մարգարյանը դիմել է «AM» իրավաբանական ընկերությանը՝ իրեն մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունքից անհիմն զրկելու հարցը լուծելու նպատակով: Ունենալով ավելի քան 25 տարվա աշխատանքային ստաժ, որից 12-ը՝ մանկավարժական, Նունե Մարգարյանն իր 55 տարին լրացած լինելու հիմքով դիմել էր Սոցիալական ապահովության տարածքային բաժին՝ մասնակի կենսաթոշակ ստանալու նպատակով: Մերժում ստանալով՝ նա այն բողոքարկել էր տարածքային բաժին՝ խնդրելով վերանայել որոշումը։ Նունե Մարգարյանի պահանջը, սակայն, կրկին մերժվել էր:
Ուսումնասիրելով գործի մանրամասները` «AM» իրավաբանական ընկերությունը որոշում է կայացրել հասարակական հիմունքներով օգնել Նունե Մարգարյանին՝ վերականգնելու իր իրավունքները և, որպես վերջինիս ներկայացուցիչ, դիմել է դատարան: Ընկերության փաստաբանների հմուտ և արհեստավարժ աշխատանքի արդյունքում դատարանը բավարարել է Նունե Մարգարյանի հայցը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը պարտավորեցրել է կայացնել որոշում՝ Նունա Մարգարյանին մասնակի կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ։ 
Համաձայն չլինելով կայացված վճռին՝ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը բողոքարկել է այն վերաքննիչ դատարան: Կրկին անվճար հիմունքներով ստանձնելով Նունե Մարգարյանի իրավունքների պաշտպանությունը՝ «AM» իրավաբանական ընկերության փաստաբաններն իրենց ջանքերի շնորհիվ կարողացան հասնել նաև վերաքննիչ դատարանի կողմից արդար դատական ակտի կայացման․ դատարանը որոշում կայացրեց մերժել ներկայացված բողոքը և կայացված վճիռը թողնել անփոփոխ՝ ի շահ Նունե Մարգարյանի։
Հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր որդեգրած սկզբունքին՝ «AM» իրավաբանական ընկերությունը շարունակում է Pro Bono (հասարակական հիմունքներով) իրավական աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին՝ նպաստելով նրանց խախտված իրավունքների վերականգնմանը

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ