Հոլանդական ապահովագրական ընկերության գումարը կվերադարձվի․ «AM»-ի ջանքերով կնքվեց հերթական խոշոր հաշտության համաձայնությունը

5 Նոյեմբեր, 2018

Հոլանդական ապահովագրական ընկերության գումարը կվերադարձվի․ «AM»-ի ջանքերով կնքվեց հերթական խոշոր հաշտության համաձայնությունը

Դեռևս 2017 թվականին բրիտանական ընկերության ու հայկական փոխադրող ընկերության միջև կնքվել էր բեռների փոխադրման պայմանագիր, որով փոխադրողը պարտավորվել էր փոխադրման բեռնագրում նշված բեռը տեղափոխել Հայաստան: Փոխադրման ընթացքում Հոլանդիայի և Բելգիայի սահմանին բեռը գողացվել էր, ինչի հետևանքով բրիտանական ընկերությանը պատճառվել է ընդհանուր առմամբ մոտ 79.000 ԱՄՆ դոլարի վնաս: 
Հոլանդական ապահովագրական ընկերությունը, հատուցելով ապահովագրական պատահարի ընթացքում կողմին պատճառված վնասը, այն փոխադրողից հատուցելու պահանջի իրավունք էր ստացել և գումարի բռնագանձման ուղղությամբ բանակցություններ սկսել, որոնք, սակայն, հաջողությամբ չէին ավարտվել. ընկերությունը որոշել էր դիմել «AM» իրավաբանական ընկերությանը՝ վերջինիս օգնությամբ վեճը լուծելու համար:
«AM»-ի բաժնետեր, փաստաբան Վանիկ Մարգարյանի գլխավորությամբ ընկերության պարտքերի հետգանձման ծառայության ղեկավար Հայկ Բարսեղյանը սկսեց բանակցությունները հայկական փոխադրող կազմակերպության հետ: Պարտքերի հետգանձումն իրականացվում էր դատական պաշտպանության (դատարան հայց ներկայացնելու) ու բանակցությունների եղանակների զուգակցմամբ: 
Արդյունքում կողմերը եկան ընդհանուր հայտարարի ու կնքվեց հաշտության համաձայնություն, որով լուծվեց տևական ժամանակ ձգձգվող ու կողմերի համար ավելորդ բարդություններ առաջացնող վեճը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ