4 միլիոնի ջրի տուգանքից «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ն ազատվել է «AM»-ի փաստաբանական թիմի ջանքերով

8 Դեկտեմբեր, 2018

4 միլիոնի ջրի տուգանքից «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ն ազատվել է «AM»-ի փաստաբանական թիմի ջանքերով

«Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը նոյեմբեր ամսին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հինադանոց»-ին էր ուղարկել էլեկտրոնային տարբերակով ստորագրված Ծառայությունների մատուցման աշխատանքների կատարման հարկային հաշվի քաղված, որի համաձայն ընկերության պարտքը տվյալ ամսվա կտրվածքով կազմում էր ավելի քան 4 միլիոն դրամ։

«AM» իրավաբանական ընկերությունը, որը ներկայացնում է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի շահերը, վերադասության կարգով բողոքարկել էր ներկայացված պահանջը՝ համաձայն չլինելով պարտքի գումարի նման խոշոր չափի հետ։

Ի պատասխան բողոքի՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնել էր, որ խախտումը առաջացել է արտաքին միջամտության արդյունքում․ դրա հիման վրա կատարվել է պարտքի վերահաշվարկ՝ համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30․11․2016թ․ թիվ 378-Ն որոշմամբ սահմանված կանոնների 47-րդ կետի 3-րդ ենթակետի։

Պատասխան հիմնավորումները բավարար չհամարելով՝ «AM»-ի իրավաբանները կրկին բողոքարկեցին որոշումը՝ պահանջելով այն անվավեր ճանաչել ու վերականգնել վստահորդ կազմակերպության խախտված իրավունքները:

Արդյունքում, մեր իրավաբանների ջանքերով, նշված բողոքը «Վեոլիա ջուր»-ը բավարարել է՝ հիմնավորելով, որ կատարված ուսումնասիրությունների արդունքում պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում արձանագրված խախտումը թույլ է տրվել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների գործունեության արդյունքում և, հետևաբար, բացակայում է ընկերության հակաօրինական գործողությամբ պաճառված վնասի փաստը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ