Ծխելու դեմ պայքարի նոր օրինագծի վիճահարույց կետերին է անդրադարձել «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Դավիթ Հունանյանը

21 Փետրվար, 2019

«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Դավիթ Հունանյանը Armdaily.am կայքին տված հարցազրույցում անդրադարձել է ծխելու դեմ պայքարի նոր օրինագծում («Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին») առկա տարընթերցումների տեղիք տվող ձևակերպումներին, ծխողների իրավունքների ոտնահարման, ինչպես նաև բարձր տուգանքների խնդրին:

Փաստաբանի խոսքով՝ այս նախագծով նպատակ է հետապնդվում հնարավորինս քչացնել ծխողների քանակը Հայաստանում.
«Այդ տեսանկյունից հնարավոր չէր հաշվի առնել ծխողների իրավունքները. դա պարզապես սխալ կլիներ և կհակասեր նպատակներին: Օրենքի պահանջների կատարմանը հետևող մարմինը միանշանակ լուրջ խնդիր է ունենալու»,- ասում է նա:

Դավիթ Հունանյանը վստահ է՝ օրենքի նախագիծն ազդեցություն է ունենալու նաև տնտեսության վրա.
«Եթե ծխախոտ օգտագործողների քանակը կրճատվի, ծխախոտ արտադրող ընկերությունները կունենան սպառողների կորուստ: Միևնույն ժամանակ այն առևտրային կազմակերպությունները, որոնք նպաստում էին այդ արտադրողների ապրանքային նշանների առաջխաղացմանը, կզրկվեն շահույթ ստանալու հնարավորությունից:

Փաստաբանը նշում է, որ կարելի էր նախատեսել տուգանքների շատ ավելի մեղմ չափ, և օրենքի ընդունումից հետո այն խախտողներին անխտիր պատասխանատվության ենթարկել: Այդ ժամանակ միանշանակ կարելի էր գրանցել դրական արդյունք:

«Սովորական քաղաքացու համար որոշակի շեմ կա, որից բարձր տուգանքն իր համար «ցավեցնող» չափի է հասնում. նա երբեք նույն արարքը երկրորդ անգամ չի անի: Իմաստ չունի այդքան բարձր դնել խփելով արդեն սոցիալական զմաբյուղին»,- նշել է նա:

Հաղորդման հղումը՝

https://www.armdaily.am/news/15486.html?lang=hy&fbclid=IwAR055rv7gVFrUtI7uvub-reg8-DgxpuPLs9CKhSZr6ceZJFSrIj3Aqloq_g

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ