Գրիգոր Մինասյան

Բաժնետեր, Փաստաբան

+374 12 26 26 26

Հայաստան, Երևան

 

Գրիգոր Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարումը ստանձնել է ընկերության հիմնադրման պահից և ղեկավարել այն մինչև 2022թ․ հունվարի 12-ը: Նա հանդիսացել է նաև «Լեքս Փարթներս» իրավաբանական ընկերության հիմնադիր և որպես կառավարող մասնակից 2009 թվականից ղեկավարել է այդ ընկերությունը:

2003-2004 թվականներին աշխատել է մասնավոր ընկերությունում որպես իրավաբան:

2004-2009 թվականներին աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում` զբաղեցնելով տնօրենի իրավական հարցերով օգնականի, այնուհետև` տնօրենի իրավական հարցերով տեղակալի պաշտոնը:

2008-2020 թվականներին հանդիսացել է «Արդարադատություն» գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը (հանդեսը հաստատված է ՀՀ ԲՈՀ-ի կողմից):

2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում՝ որպես մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ: Միաժամանակ դասավանդել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ իրավաբանական քոլեջում և ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը:

2010-2011 թվականներին աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում որպես իրավագիտության ամբիոնի վարիչ:

2011-2012 թվականներին «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է փորձագետ-իրավախորհրդատուի պաշտոնը, այնուհետև փոխադրվել տնօրենի իրավական հարցերով խորհրդականի պաշտոնին:

2011-2022 թվականներին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչը Աթենքում տեղակայված Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունում (EPLO):

2012 թվականին աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որպես իրավական վերլուծության վարչության պետ:

2013-2018 թվականներին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

2014-2022 թվականներին հանդիսացել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) երևանյան մասնաճյուղի տնօրենը:

 Կրթություն

1990-2000 թվականներին սովորել է Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում: 

2000-2005 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2005-2008 թվականներին սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

2008 թվականին պաշտպանել է գիտական թեզը և դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու:

 Այլ տեղեկություններ

2012 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք դուստր: 

 

 
 
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 
Կապվել մեզ հետ